Ռուսաստանը խոստացել է ամեն ամիս 60 հազար տոննա ցորեն առաքել Վենեսուելա, որտեղ քաղաքական և տնտեսական երկարատև ու սուր ճգնաժամի հետևանքով պարենի սուր պակաս է առաջացել՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին հեռախոսով ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ ընտրություններում տարած «համոզիչ հաղթանակի» և «բարձր ու պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ»:
Պենտագոնը որդեգրել է նոր ռազմավարություն, որի նպատակն է «ամբողջությամբ արմատախիլ անել «Իսլամական պետությունը»: Ռազմավարության դրույթներից է, նախ և առաջ, ոչնչացնել «Իսլամական պետության» օտարերկրացի մարտիկներին՝ կասեցնելով իրենց երկրներ գրոհայինների վերադարձը՝ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը:
Իրանի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ գործող նախագահ Հասան Ռոհանին, նախնական արդյունքներով, վերընտրվել է նախագահ: Ստանալով քվեների մոտ 57 տոկոսը (23,5 միլիոն ձայն)՝ Ռոհանին կշարունակի պաշտոնավարել ևս 4 տարի:
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը մամուլի նոր քարտուղար ունի։
Վարչապետը, ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արամ Արարատյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար։
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...